ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄ
Русский ][ English ] 
Գլխավոր էջ

Մեր մասին

Մեր ծրագրերը
Շահառուներ

Հաշվետվություններ

Հայտ

Նորություններ և իրադարձություններ

F.A.Q

Նախագծեր

Կոնտակտներ
::Գլխավոր էջ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵԲ ԿԱՅՔ


     Ողջունում եմ Ձեզ Արցախի ներդրումային հիմնադրամի պաշտոնական վեբ կայքում:
     Կայքը նպատակաուղղված է օգտակար տեղեկատվություն տրամադրելու հանրությանը Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի մասին և երկխոսություն հաստատելու հիմնադրամի շահառուների հետ նրանց հուզող հարցերի շուրջ:
     Արցախի ներդրումային հիմնադրամի փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության ծրագրերը նպատակ ունեն նպաստելու ԼՂՀ սոցիալ-տնտեսական և տարածքային կայուն զարգացմանը, իսկ հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրերը` ԼՂՀ բնակչության բնակարանային պայմանների բարելավմանն ու բնակարանաշինության զարգացմանը:
     Մեր վեբ կայքում Դուք կգտնեք հավաստի տեղեկատվություն ԼՂՀ-ում ՓՄՁ զարգացման պետական աջակցության ծրագրերի,Արցախի ներդրումային հիմնադրամի գործունեության, աջակցության ուղղությունների և ընթացակարգերի մասին:
     Հիմնադրամի աշխատողները պատրաստ են Ձեզ տրամադրել մասնագիտական և որակյալ տեղեկատվական աջակցություն` ինչպես ՓՄՁ պետական աջակցության, այնպես էլ հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական աջակցության ծրագրերի, ընթացակարգերի վերաբերյալ:
     Արցախի ներդրումային հիմնադրամը, կարևորելով ներդրումների դերը ԼՂՀ տնտեսական առաջընթացի և բնակչության կյանքի որակի բարձրացման գործում, պատրաստակամ է ազգային տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող անձանց ցուցաբերել տեղեկատվական, ֆինանսական, տեխնիկական աջակցություն, ինչպես նաև օժանդակել ֆինանսական միջնորդությամբ:
     Արցախի ներդրումային հիմնադրամը մեծապես կարևորում է Ձեր առաջարկություններն ու կարծիքները, որոնք կարող եք թողնել մեր կայքի համապատասխան բաժնում:


    Հարգանքով ` Կարեն Եսայան
     Գլխավոր տնօրեն
15.01.2010  2010թ. ապրիլի 2-4 ՀՀ մայրաքաղաք Երևանում տեղի է ունենալու Caucasus Build and Reconstruction 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

15.01.2010  2010թ. փետրվարի 19-22 ՀՀ Ծաղկաձոր հանգստավայրում տեղի է ունենալու BRIDGE 2010 տնտեսական համաժողովը:

16.11.2009   "ՊՐՈԴԷՔՍՊՈ-2010" միջազգային ցուցահանդես, 2010թ. փետրվարի 8-12-ը ք. Մոսկվա