ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Գլխավոր էջ
Մեր մասին
ՆորություններԿոնտակտներ
 Русский |English03.09.2010  jhsdjhd

Մեր ծրագրերը
 Շահառուներ

 Հաշվետվություններ

 Հայտ

 Նախագծեր

 Հղումներ

 ԼՂՀ սոցիալ-տնտեսական վիճակը

 Ներդրողի ուղեցույց

 Օրենքներ

 Մեր գործընկերները

 Վարկային հաշվիչ


Բաժանորդագրություն





Weather in Armenia

Exchange Rates of Armenian Dram (AMD)

::Մեր մասին
        Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 451 որոշմամբ: Հիմնադրամն իրականացնում է ԼՂՀ-ում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:
            Արցախի ներդրումային հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը, որն ի պաշտոնե ԼՂՀ վարչապետն է: Խորհրդի անդամներն են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարարը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը:
            Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Տ.Մեծի 25 հասցեում գտնվող գրասենյակի միջոցով:

    Նպատակները
            •ԼՂՀ սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառների զարգացմանը նպաստելը,
            •սկսնակ և գործող տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելը:

        Աջակցության պետական ծրագրերի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամն իրագործում է.

    1.ՓՄՁ պետական աջակցության ծրագրերը.

            •ՓՄՁ սուբեկտներին ֆինանսական աջակցություն,
            •ՓՄՁ սուբեկտների արտադրական հզորությունների վերազինման աջակցություն,
            •ՓՄՁ սուբեկտներին տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,
            •ՓՄՁ սուբեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն,
            •ՓՄՁ սուբեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,
            •ՓՄՁ սուբեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցություն,
            •ՓՄՁ սուբեկտներին ուսուցողական աջակցություն,
            •ՓՄՁ սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում:

    2.Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան/առանձնատուն/ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրերը.

            •հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,
            •նպատակային փոխառությամբ հիփոթեքային վարկերի կանխավճարների տրամադրում,
            •հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների /առանձնատների/ կառուցում:

    3.Հիփոթեքային փոխառությունների տրամադրում գյուղաբնակ քաղաքացիներին

    4.Նպատակային այլ ծրագրեր         

132504

Web Design & Programming Sergey Avagimyan