Արկադի Խաչատրյանը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղից է: 2009 թ.-ին ԱՆՀ-ի աջակցությամբ ստացած ութ միլիոն դրամ վարկի գումարով համայնքի տարածքում ութ հեկտար վարձակալած հողերի վրա նռան այգի է հիմնադրել: Վարկառուն գոհ է պետական նման աջակցությունից, քանի որ այսօր իր սեփական այգին ունի և բերք կստանա արդեն 2012 թ.-ից սկսած: Գյուղատնտեսը համոզված է, որ մեր երկրի բնակլիմայական պայմանները չափազանց բարենպաստ են նուռ աճեցնելու համար: Նույնպիսի համոզվածություն ունի նաև բերքի իրացման հարցում:
|