2010թ. ապրիլի 2-4 ՀՀ մայրաքաղաք Երևանում տեղի է ունենալու Caucasus Build and Reconstruction 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: ՀՀ մայրաքաղաք երևանում 2010թ. Ապրիլի 2-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կկայանա Caucasus Build and Reconstruction EXPO 2010 7-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեը, որը կազմակերպում է հայաստանյան LOGOS EXPO Կենրոնը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի շինարարների միության պաշտոնական աջակցությամբ:
Ցուցահանդեսին մասնակցելու են խոշոր շինարարական ընկերություններ ամբողջ աշխարհից` Թուրքիայից, Ռուսաստանի Դաշնությունից և բազմաթիվ այլ երկրներից: Ցուցահանդեսը ԼՂՀ շինարարական և շինարարության հետ անմիջական կապ ունեցող ընկերություններին հնարավորություն կտա ներկայացնել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ և գտնել նոր գործընկերներ:
15.01.2010 |