ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սույն թվականի փետրվարի 29-ին, Երևան քաղաքում, Մոսկվայի տանը  կնշվի Որակի Համաշխարհային Օրը։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Ապրանքանիշերի  կեղծման խնդիրները և դրանց լուծումները»  որպես  «Որակի երաշխիք» խորագիրը կրող  սեմինար և Որակի Նշանի հանձնման հանդիսավոր արարողություն Որակի Համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ,  Որակի Համառուսական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադի Վորոնինի (Всероссийская организация качества ЦЭП ВОК) նախագահությամբ։Հարգելի արցախյան գործարարներ, ուրախ ենք հայտնել, որ արտահանման պոտենցյալ ունեցող ընկերությունները նույնպես ունեն հնարավորություն ստանալ աշխարհում ճանաչված և մեծ հեղինակություն վայելող ՈՐԱԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԸ և սերտիֆիկատը, որպես  չափանիշ ու երաշխիք որակյալ արտադրանք տալու գործում։Միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեցող ընկերություններին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան  կազմակերպչական աջակցություն:  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ կամ զանգահարել ` (047) 95-06-11/126 հեռախոսահամարով:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
16.02.2020
USD1479.05  0.08
GBP1624.39  1.45
EUR1519.53  -1.92
RUB17.54  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Նորություններ
24 Հոկտեմբեր 2018
Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության վարչապետը կառավարությունում հանդիպել է ԱՀ պաշտոնական...
24 Հոկտեմբեր 2018
Հոկտեմբերի 12-14-ը Երևան քաղաքի Երևան էքսպո կենտրոնում կայացավ «Պանարմենիան «Էքսպո 2018» միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը:Արցախի...
08 Հոկտեմբեր 2018
Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է  Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ...
07 Հուլիս 2018
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ից 9-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում կկազմակերպվի...
1 2 3 4 5 6 7 8 9
  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ