ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հարգելի շահառուներ: Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ պայմանավորված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով, 2020թ. մարտի 16-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Հիմնադրամի շահառուների կողմից վարկային և փոխառության պայմանագրերով նախատեսված հերթական մարումների հետաձգումը չի հանգեցնում տույժ-տուգանքների առաջացմանը և Հիմնադրամի կողմից սուբսիդավորման դադարեցմանը: Չվճարված գումարները կբաշխվեն պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա և նշված ժամկետի ավարտից հետո կտրամադրվեն վճարման նոր ժամանակացույցներ:  Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սկսած 2020թ. օգոստոսի 1-ից Հիմնադրամի հանդեպ պարտավորություններ ունեցող շահառուները պետք է կատարեն իրենց վարկերի և փոխառությունների հերթական մարումներն ըստ գործող ժամանակացույցի՝ զերծ մնալով հետագայում տույժ-տուգանքների առաջացումից և/կամ սուբսիդավորման դադարեցումից:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
16.07.2020
USD1484.5  0.08
GBP1610.52  1.45
EUR1553.64  -1.92
RUB16.83  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՅՔ ԷՋ

Հարգելի՛ բարեկամ,

 Ողջունում եմ Ձեզ Արցախի ներդրումային հիմնադրամի պաշտոնական կայքում:

Սա այն հարթակն է, որտեղ կարող եք տեղեկանալ Հիմնադրամի և Հիմնադրամի միջոցով իրականացվող պետական աջակցության ծրագրերի, գործող ընթացակարգերի և մշակման փուլում գտնվող ծրագրերի մասին:

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, բնակչության բնակարանային պայմանների բարելավումը գտնվել և գտնվում է  հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Պետությունը, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, աջակցություն է ցուցաբերում հիփոթեքային վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորման, կանխավճարների մասնակի տրամադրման՝ անտոկոս փոխառության տեսքով, գյուղական բնակավայրերում փոխառությունների տրամադրման և այլ գործիքների կիրառմամբ:

Մեր խնդիրն է ՓՄՁ սուբյեկտների հետ համատեղ ջանքերով, պետական աջակցությանն ուղղված միջոցները նպատակային և տեղին օգտագործելով, իրագործել Ձեր գործարար ծրագրերը, խթանել արտադրանքի արտահանումը, բարձրացնել ձեռնարկությունների կառավարման արդյունավետությունն ու ապահովել  կայուն աճ:

Մենք կարևորում ենք Ձեր կարծիքը և բաց ենք կառուցողական առաջարկների համար:

Մենք մշտապես Ձեր կողքին ենք և պատրաստակամ պատասխանել Ձեզ հուզող հարցերին:

 

Հարգանքով `

Էռնեստ Գրիգորյան

Գլխավոր տնօրեն

 

Նորություններ
16 Հուլիս 2020
Հարգելի շահառուներ: Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ պայմանավորված COVID-19 կորոնավիրուսի տարածման հետևանքով, 2020թ. մարտի...
24 Հունիս 2020
Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 22 առ 22.06.2020թ. որոշմամբ Քաջիկ Հենրիկի Խաչատրյանը  ազատվել է  Հիմնադրամի...
30 Դեկտեմբեր 2019
Հարգելի  հայրենակիցներ,Շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ բարեկեցություն,...
  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
Հաշվետվություններ