ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սիրելի  հայրենակիցներՍրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման տարելիցի կապակցությամբ: Համայն հայությունը, օրինական հպարտությամբ հերթական անգամ այս օրը նշում է որպես համազգային տոն: Մեր ժողովուրդն իր  քրտնաջան աշխատանքով և անձնուրաց ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, բարօրություն և արգասաբեր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
28.09.2020
USD1485.27  0.08
GBP1617.36  1.45
EUR1565.05  -1.92
RUB16.28  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Հայտարարություն
21 Փետրվար 2019

 

Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների

Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի ապրիլի 16-17-ը Ռուսաստանի կրթական ծրագրերի հիմնադրամը կազմակերպում է «Տնտեսական պլանավորման ծառայությունը ձեռնարկության կառավարման համակարգում» թեմայով վերապատրաստման դասընթաց և առցանց հեռարձակում:

Վերապատրաստման դասընթացը կներառի արտադրության  ծավալների պլանավորման, ապրանքների արտադրության և իրացման ծախսերի բաշխման գործնական ուսուցում, ինչպես նաև բիզնես գործընթացների օպտիմալացման, եկամտաբերության և արտադրական հզորությունների կառավարման ալգորիթմների վերլուծություն:

Դասընթացը նախատեսված է տնօրենների, կառավարիչների, տնտեսական պլանավորման, ֆինանսատնտեսական, պլանային-դիսպետչերական ծառայությունների մասնագետների և ֆինանսական վերլուծաբանների համար:

Առցանց հեռարձակմանը մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատսխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ:

          Հեռախոս` 97 55 74/125

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
Հաշվետվություններ