ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սիրելի  հայրենակիցներՍրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման տարելիցի կապակցությամբ: Համայն հայությունը, օրինական հպարտությամբ հերթական անգամ այս օրը նշում է որպես համազգային տոն: Մեր ժողովուրդն իր  քրտնաջան աշխատանքով և անձնուրաց ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, բարօրություն և արգասաբեր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
28.09.2020
USD1485.27  0.08
GBP1617.36  1.45
EUR1565.05  -1.92
RUB16.28  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Հայտարարություն
27 Փետրվար 2019

Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների.

ՓՄՁ վարկերի սուբսիդավորմամբ պետական ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամ դիմած սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտներին հիմնադրամը ցուցաբերում է նաև խորհրդատվական և կազմակերպչական աջակցություն գործարար ծրագրերի մշակման հարցում:

Գործարար ծրագրերը կազմում են հիմնադրամի համապատասխան բաժնի մասնագետները՝ ձեռնարկատիրոջ կողմից գործարար գաղափարի ներկայացման և նախնական հաշվարկների հիման վրա:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ՝ Հաշվապահական հաշվառման խորհրդատվության և վարման բաժին (հեռախոս` 047 975574 /128/):

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
Հաշվետվություններ