ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
բեռնել
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Շահառու ճանաչվելու մասին դիմումների լրացման նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ /հեռ.՝ 047 97 55 11,
097 27 70 61, 097 27 70 63 կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ /հեռ.՝ 012 37 77 69/
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
27.11.2021
USD1483.07  0.08
GBP1643.16  1.45
EUR1544.18  -1.92
RUB16.38  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Հայտարարություն
02 Ապրիլ 2019
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների.

Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության 2019թ. փետրվարի 1-ի թիվ 24-Ն որոշմամբ հաստատված հիփոթեքային պետական ֆինանսական աջակցության նոր կարգի համաձայն գործող հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափը ավելացվում է ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով վարկի տարեկան տոկոսադրույքի հինգ տոկոսի չափով, իսկ չորս երեխայի դեպքում՝ վարկի տարեկան տոկոսադրույքը լրիվ սուբսիդավորվում է: Մինչև մայիսի 30-ը ներառյալ համապատասխան փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիների վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափը կվերանայվի 2019թ. հունվարի 1-ից սկսած, իսկ սույն թվականի մայիսի 30-ից հետո համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում՝ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից:

Ընտանիքում անչափահաս երեխայի առկայության դեպքում՝ բնակելի տարածքի գնման/կառուցման/վերանորոգման նպատակով ստացած հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորման չափը վերանայելու նպատակով շահառուն դիմումին կից պետք է ներկյացնի՝

. ամուսինների անձնագրերի բնօրինակները և պատճենները,

. երեխաների ծննդյան վկայականների բնօրինակները և պատճենները,

. ամուսնության վկայականի բնօրինակը և պատճենը,

. վարկի մնացորդի վերաբերյալ տեղեկանք ֆինանսավարկային կազմակերպությունից:
  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ