Ի գիտություն ՓՄՁ սուբյեկտների.
Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ 2020թ. փետրվարին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և «Eventcenter» ընկերության նախաձեռնությամբ կհրատարակվի Armenia Business Today 2019/2020 ամենամյա տեղեկատուի վեցերորդ համարը: Տեղեկատուն պարունակում է ընկերությունների մասին գովազդային բնույթի տեղեկատվություն, որը անվճար կտարածվի ամբողջ տարվա ընթացքում:
Նախորդ տարվա տեղեկատուի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կայքի գլխավոր էջում (http://www.armcci.am/), կամ «Eventcenter» ընկերության կայքում հետևյալ հղումով՝ http://eventcenter.am/abt2018/mobile/index.html:
Տեղեկատուում տպագրվելու ցանկության դեպքում կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ կամ զանգահարել 047 950611/131 հեռախոսահամարով:
Արցախի ներդրումային հիմնադրամը ընկերություններին կցուցաբերի ֆինանսական և կազմակերպչական աջակցություն: