ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Հոկտեմբերի 1-ին Արցախի ներդրումային հիմնադրամը հյուրընկալել է Հայաստանի  արտահանման ապահովագրական գործակալության /ՀԱԱԳ/ ԱՓԲԸ ներկայացուցիչներին: Ներկայացվել են կազմակերության կողմից իրականացվող գործառույթները, առաջարկվող ծառայությունների փաթեթները, ինչպես նաև արցախյան ընկերությունների արտադրանքի միջազգային շուկաներում արտահանման հնարավորությունների ընդլայնման գործում գործակալության կողմից  աջակցություն ցուցաբերելու հետագա համագործակցության շրջանակները:
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Շահառու ճանաչվելու մասին դիմումների լրացման նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ /հեռ.՝ 047 97 55 11,
097 27 70 61, 097 27 70 63 կամ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ /հեռ.՝ 012 37 77 69/
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
18.10.2021
USD1478.42  0.08
GBP1656.77  1.45
EUR1555.06  -1.92
RUB16.72  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12 Փետրվար 2020

Սույն թվականի փետրվարի 29-ին, Երևան քաղաքում, Մոսկվայի տանը  կնշվի Որակի Համաշխարհային Օրը։ Միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Ապրանքանիշերի  կեղծման խնդիրները և դրանց լուծումները»  որպես  «Որակի երաշխիք» խորագիրը կրող  սեմինար և Որակի Նշանի հանձնման հանդիսավոր արարողություն Որակի Համաշխարհային կազմակերպության խորհրդի անդամ,  Որակի Համառուսական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության և տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ գիտության ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գենադի Վորոնինի (Всероссийская организация качества ЦЭП ВОК) նախագահությամբ։

Հարգելի արցախյան գործարարներ, ուրախ ենք հայտնել, որ արտահանման պոտենցյալ ունեցող ընկերությունները նույնպես ունեն հնարավորություն ստանալ աշխարհում ճանաչված և մեծ հեղինակություն վայելող ՈՐԱԿԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԸ և սերտիֆիկատը, որպես  չափանիշ ու երաշխիք որակյալ արտադրանք տալու գործում։

Միջոցառմանը մասնակցելու ցանկություն ունեցող ընկերություններին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան  կազմակերպչական աջակցություն:

  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ կամ զանգահարել ` (047) 95-06-11/126 հեռախոսահամարով:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ