Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով շահառու ճանաչվելու համար անհրաժեշտ է սույն թվականի մայիսի 1-ից լրացնել ֆիզիկական և իրավաբանական անձանց շահառու ճանաչվելու համար դիմումի էլեկտրոնային ձևաթղթերը, որոնք տեղադրված են Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:
Դիմումների առցանց ընդունումը կշարունակվի 2 ամիս՝ մինչև սույն թվականի հուլիսի 1-ը:
Դիմումների լրացման ժամանակ հարցերի առաջացման դեպքում կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119, 047-119-119 հեռախոսահամարներով կամ Արցախի ներդրումային հիմնադրամի 097 27-70-61, 097 27-70-62, 097 27-70-63, 097 27-70-64, 097 27-70-65 hեռախոսահամարներով կամ ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ համապատասխան փաստաթղթերով:
Դիմումների մշակման ընթացքի մասին կտեղեկացվի դիմումում նշված հեռախոսահամարին sms հաղորդագրություն ուղարկելու միջոցով: