Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ շարունակվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրով շահառու ճանաչվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների էլեկտրոնային լրացման գործընթացը՝ Արցախի ներդրումային հիմնադրամի aif.am և ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի agrofund.am կայքէջերում:
Հորդորում ենք վարկառուներին լրացնել շահառու ճանաչվելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց առցանց դիմումները մինչև սույն թվականի հուլիսի 1-ը:
Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ դիմումում անհրաժեշտ է լրացնել բացառապես դիմումատուի անվամբ գործող բանկային քարտի տվյալները՝ վճարված գումարների վերադարձն ապահովելու նպատակով:
Դիմումների լրացման ժամանակ հարցերի առաջացման դեպքում կարող եք զանգահարել ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գիծ՝ 119, 047-119-119 հեռախոսահամարով կամ Արցախի ներդրումային հիմնադրամի 097 27-70-61, 097 27-70-62, 097 27-70-63, 097 27-70-64, 097 27-70-65 hեռախոսահամարներով կամ ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամ համապատասխան փաստաթղթերով:
Դիմումների մշակման ընթացքի մասին կտեղեկացվի դիմումում նշված հեռախոսահամարին sms հաղորդագրություն ուղարկելու միջոցով: