Սույն թվականի մարտի 24-ից 26-ը Երևան քաղաքի «Երևան EXPO»ցուցահանդեսային համալիրում, Հ.Հակոբյանի 3 (Մերգելյան ինստիտուտի տարածք) LOGOS EXPO կենտրոնի կողմից կազմակերպվել է «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» EXPO 2017 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:
Արցախի ներդրումային հիմնադրամի կազմակերպչական և ֆինանսական աջակցությամբ Արցախից շինարարության ոլորտը ներկայացնող 13 ընկերություններ այցելել են ցուցահանդես: Արցախի ընկերությունների ներկայությունը հիանալի հնարավորություն է տեղում ծանոթանալ տվյալ ոլորտի նորորամուծություններին և նոր տեխնոլոգիաներին, հաստատել գործարար կապեր: