2017թ. մայիսի 26-29-ը ՀՀ քաղաք Ծաղկաձորում կայացավ «Եվրասիական տնտեսական միություն` Հա
յաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը: Համաժողովին մասնակցեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարներ, դեսպաններ, պալատների նախարարներ, 300-ից ավելի մասնակիցներ, այդ թվում 100-ից ավել հյուրեր արտերկրից: Արցախյան պատվիրակությունը բաղկացած էր 18 հոգուց: Արցախի ներդրումային հիմնադրամի աջակցությամբ համաժողովին մասնակցեցին «Արցախ Ֆրութ» ՓԲԸ, «Մկրտումյան» ՍՊԸ, «ՖԻԴԵՍ» հիփոթեքային ընկերություն ՈՒՎԿ ՓԲ, «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ, «Վիաջջիո Պլյուս» ՍՊԸ, «Ֆերզիտ» ՍՊԸ ներկայացուցիչները: Միջոցառման հիմնական նպատակներն են` Եվրասիական տնտեսական միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպումը, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում նոր գործարար կապերի բացահայտումը, կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկումը:
Համաժողովի շրջանակներում ստորագրվեցին բազմաթիվ պայմանագրեր և համաձայնագրեր: