Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում 2017թ. սեպտեմբերի 29-ին մեկնարկել է Արցախյան Տնտեսական 7-րդ համաժողովը: Համաժողովը անցակացվեց Արցախի Հանրապետության Կառավարության պաշտոնական աջակցությամբ և նվիրված էր Արցախի Ներդրումային Հիմնադրամի 10-ամյակին: Այս տարի համաժողովը ուներ շուրջ 400 մասնակից, որոնց թվում են պատվիրակություն ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Մոլդովական Հանրապետություններից և Բիզնես աշխարհի հարյուրավոր մասնակիցներ Արցախից ու Հայաստանից:
«Համաժողովի նպատակն է Արցախի, Հայաստանի և արտերկրի բիզնես միջավայրի ներկայացուցիչների միջև գործարար կապերի ստեղծումը և ամրապնդումը» - նշեց հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը: