2018թ. Հունիսի 1-4ը ՀՀ ք. Ծաղկաձորում կայացավ ամենամյա բիզնես համաժողով՝ §Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-Համագործակցություն¦ խորագրով: Համաժողովին ներկա էին Հայաստանի, Արցախի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի տարբեր մարզերից ավելի քան 200 մասնակիցներ:
Համաժողովի 3 օրերի ընթացքում անցկացվեցին նիստեր, սեկցիոն թեմատիկ քննարկումներ, բիզնես հանդիպումներ և մշակութա-ժամանցային ծրագրեր: Մասնակիցները հնարավորություն ստացան շփվելու և գործարար կապեր հաստատելու միմյանց հետ: