Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 7-ից 9-ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում կկազմակերպվի Armenia Expo 2018 միջազգային ունիվերսալ ցուցահանդեսը, որը ներառում է էկոնոմիկայի բոլոր ճյուղերը: Ցուցահանդեսի ներկայացված կլինեն տնտեսության տարբեր ճյուղերը ներկայացնող կազմակերպություններ, որոնք կցուցադրեն տարբեր ապրանքներ և ծառայութուններ:
Ցուցահանդեսին մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին Հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատասխան ֆինանական և կազմակերպչական աջակցություն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող էք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ: