Սույն թվականի հուլիսի 25-ին Արցախի ներդրումային հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում ԱՀ պետնախարար, ԱՆՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՆՀ աշխատակիցների միջև:
ԱՀ պետնախարարը նշեց որ ԱՆՀ հանդիսանում է պետության կողմից ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված և ԱՀ բնակչության բնակարանային պայմանների բարելավման ծրագրեր իրականացնող հիմնական կառույցը և ԱՀ կառավարությունը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ՓՄՁ սուբյեկտներին և ԱՀ քաղաքացիներին հիփոթեքային վարկավորման գործընթացում պետական աջակցության տրամադրումը:
Այնուհետև ԱՆՀ աշխատակիցները հակիրճ ներկայացրին գործող ծրագրերը, հնչեցին առաջարկներ և խոսվեց աշխատանքի արդյունքում առաջ եկած հարցերի մասին:
Գ.Մարտիրոսյանը նշեց որ անհրաժեշտ է ներկայացնել առաջարկներ գործող կարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ, դրանք ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Գ.Մարտիրոսյանի համոզմամբ Արցախի ներդրումային հիմնադրամի գործող ծրագրերը և գործունեության արդյունքները անհրաժեշտ է հրապարակել ավելի լայն շրջանակներում: