Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու խնդրանքը:Այսօր հոկտեմբերի 8-ին ԱՀ պետական նախարար Գ. Մարտիրոսյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ ղեկավար Քաջիկ Խաչատրյանին:
Գ.Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ա.Միրզոյանին երկարատև և արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով հիմնադրամի մեծ դերակատարությունը հանրապետության բիզնես ոլորտի զարգացման և հիփոթեքային շուկայի կայացման գործում:
Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանը ունի պետական կառավարման և ֆինանսական ոլորտի մեծ փորձ ու գիտելիքներ՝ հույս հայտնելով, որ դրանք կծառայացվեն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: