Սույն թվականի հոկտեմբերի 10-ին Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության վարչապետը կառավարությունում հանդիպել է ԱՀ պաշտոնական ներկայացուցիչների հետ, ովքեր ժամանել էին՝ մասնակցելու միջազգային ներդրումային համաժողովի աշխատանքներին։
Վարչապետը շահագրգռվածություն հայտնեց` ընդլայնելու երկրների միջև համագործակցության շրջանակները։ Նա ընդգծեց, որ առավել հաճելի է տեսնել իրենց երկրում Աբխազիայի, ՌԴ-ի և Արցախի ներկայացուցիչներին։
Բացի այդ, վարչապետը ընդգծեց Մերձդնեստրի Մոլդովական հանրապետության շահագրգռվածությունը Արցախի գործարարների ներգրավման հարցում։
Արցախի պատվիրակությունը ներկայացրեց ԱՆՀ կողմից իրականացվող աշխատանքները, որոնք ուղղված են աջակցելու ՓՄՁ ոլորտին։
ԱՆՀ 10 տարվա գործունեության արդյունքում հաջողվել է ստեղծել ավելի քան 3000 աշխատատեղեղ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն բարձրացնել 1,5 անգամ և դուրս գալ 10% տարեկան տնտեսական աճի մակարդակի։
Վերջում կողմերը համոզմունք հայտնեցին, որ միջպետական համագործակցությունը լավ հեռանկարներ է ստեղծում բիզնեսի զարգացման համար։