Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ սույն թվականի դեկտեմբերի 22-23-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում կկայանա «Ֆուդ ալկո էքսպո 2018» ցուցահանդես-տոնավաճառը, որտեղից ամանօրյա գնումներ կկատարեն ավելի քան 10 000 քաղաքացիներ:
Ցուցահանդես-տոնավաճառին մասնակցելու ցանկություն ունեցող ՓՄՁ սուբյեկտներին հիմնադրամի կողմից կցուցաբերվի համապատսխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն: