2019 թվականի մարտի 28-ին Երևան քաղաքում կայացավ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի կաղմից կազմակերպած «Վարկանիշ» մրցանակաբաշխությունը, որտեղ շնորհվեցին «ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակները։
Մրցանակների արժանացան տնտեսության և գործարար ոլորտում նշանակալի հաջողություններ վաստակած ընկերություններ և բիզնեսի զարգացմանն աջակցող կազմակերպություններ:
«ՄԵՐԿՈՒՐԻ» մրցանակին արժանացան արցախյան երկու ընկերություն. «Շին-Վեր Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ «ԱՀ-ում քաղաքաշինության զարգացում և նշանակալի ներդրում ունեցող ընկերություն» անվանակարգով և «Արցախ Կաթ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «ԱՀ-ում ավանդական կաթնամթերքի լավագույն արտադրող» անվանակարգով:
Արցախի ներդրումային հիմնադրամը արժանացել է «Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցող լավագույն հիմնադրամ» անվանակոչմանը:
USD | 1 | 387.28 | ![]() |
GBP | 1 | 479.72 | ![]() |
EUR | 1 | 414.12 | ![]() |
RUB | 1 | 4.76 | ![]() |