Սույն թվականի ապրիլի 17-ին Արցախի ներդրումային հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանը այցելել է ԱՀ Մարտունի շրջկենտրոն, որտեղ հանդիպել է համայնքի բնակիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Մարտունի վարչակազմի ներկայացուցիչները, Մարտունի և Ճարտար քաղաքների և շրջանի գյուղական համայնքների ղեկավարները:
Մ.Մխիթարյանը ներկայացրել է Հիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման և Բնակարանային պայմանների բարելավման նպատակով ԱՀ շրջաններում պետական ֆինանսական աջակցության իրականացման նոր կարգերի դրույթները:
Հանդիպման վերջում Մ.Մխիթարյանը պատասխանել է մասնակիցների հուզող հարցերին և արձանագրել նրանց կողմից ներկայացված առաջարկները: