Մայիսի 24-ին Երևան քաղաքի «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ «FOOD & DRINKS EXPO 2019» 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի բացման արարողությունը, որին Արցախից մասնակցում են ՍՊ «Ռեյփսիդ», «Ասկերան վայն», «Մոն» և ՓԲ «Արցախ ֆրութ» ընկերությունները:
Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից նշված տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերվել է համապատասխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն: