Սույն թվականի հունիսի 20-ին Երևան քաղաքում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց հյուրանոցային-ռեստորանային բիզնեսի և առևտրի համալիր սարքավորումների ազգային երկրորդ ցուցահանդեսը` /HoReCa/ Rest- HOTEL EXPO 2019, որին մասնակցում են ավելի քան 700 մասնակից:
Իր ձևի մեջ այս յուրօրինակ ցուցահանդեսի երկու ուղղությունները՝ ծառայություն մատուցողները և արտադրողները ներկայացան մի հարթակի վրա, երկուստեք փոխշահավետ համագործակցության ակնկալիքով:
Արցախի ներդրումային հիմնադրամի կազմակերպչական և ֆինանսական աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցում են արտադրության և ծառայության ոլորտի թվով 12 ընկերության ներկայացուցիչներ:
Այս ցուցահանդեսի ընձեռած հնարավորությունները խթան կհանդիսանան Հայաստանում և Արցախում զբոսաշրջության զարգացման աճին: