Սույն թվականի սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի ներդրումային հիմնադրամի և Հայ բարեգործական ընդհանուր միության /ՀԲԸՄ/ ներկայացուցիչների հետ՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի և գործադիր տնօրեն Դալար Կազանջյանի մասնակցությամբ:
ՀԲԸՄ գործադիր տնօրենը ներկայացրել է Արցախում իրենց կողմից իրականացվող նոր ծրագրերի մասին, մասնավորապես՝ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և փոքր ու միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար բիզնես հմտությունների, մարքեթինգի դասընթացների կազմակերպման, ինչպես նաև ՀԲԸՄ կողմից իրատեսական գործարար գաղափարների ֆինանսավորման նպատակով փոքր չափի դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ:
Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը ներկայացրել է Հիմնադրամի կողմից իրականացվող ՓՄՁ պետական աջակցության ծրագրային ուղղությունները:
Հանդիպման ընթացքում վեր են հանվել Արցախի ներդրումային հիմնադրամի և Հայ բարեգործական ընդհանուր միության հնարավոր համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: