Սույն թվականի հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքում մեկնարկել է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը, այն կազմակերպվել է ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ: Համաժողովը հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է, որին այս տարի կմասնակցի տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի աշխարհում հայտնի ավելի քան 3000 ներկայացուցիչ: Համաժողովի ներկայացուցիչների կողմից կքննարկվեն ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, կանցկացվեն B2B հանդիպումներ: Այս տարի WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ», թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցեց նաև Արցախի ներդրումային հիմնադրամի պատվիրակությունը:
Համաժողովը կավարտվի հոկտեմբերի 9-ին: