Հոկտեմբերի 11-13-ը, «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել ՀՀ արդյունաբերական պալատի և «Պրոմ Էքսպո» ՍՊ ընկերության կողմից կազմակերպված հերթական համատեղ նախագիծը՝ «ՊանԱրմենիա Էքսպո 2019» 10-րդ միջազգային բազմաբնույթ ցուցահանդես համաժողովը: «ՊանԱրմենիա Էքսպո 2019» ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հայրենական արտադրանքի ճանաչողականությունը, խթանել արտահանումը, Հայաստանի և արտերկրի միջև ստեղծել բարենպաստ հարթակ՝ գործարար կապեր հաստատելու համար:
Ցուցահանդեսին Արցախից մասնակցեցին թվով 3 ընկերություն՝ «ԷՆԻԳՄԱ» ՍՊԸ (խաղալիքների արտադրություն), «ՄՈՆ» ՍՊԸ (մրգային օղիների արտադրություն), ԱՁ Սամվել Միրզախանյան (մեղրի, պահածոների և հյութերի արտադրություն): Ցուցահանդեսին մասնակցելու համար վերը նշված ընկերություններին Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից տրամադրվել է ֆինանսական և կազմակերպչական աջակցություն: