Հոկտեմբերի 18-20-ը տեղի է ունեցել ամենամյա «Արմպրոդէքսպո 2019» սննդի միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը Երևան քաղաքի «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում, որին Արցախից մասնակցեցին «Արցախ ֆրութ» փակ բաժնետիրական, «Ռեյփսիդ» և «Մոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և անհատ ձեռնարկատեր Սամվել Միրզախանյանը:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը:
Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից նշված տնտեսվարող սուբյեկտներին ցուցաբերվել է համապատասխան խորհրդատվական, կազմակերպչական և ֆինանսական աջակցություն: