2019թ. նոյեմբերի 14-ին Սպառողների ազգային ասոցիացիայի համագործակցության 20-ամյակի կապակցությամբ, Երևան քաղաքի Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում Սպառողների ազգային ասոցիացիան, Հայաստանի սպառողների ազգային ակադեմիա Իրավաբանական անձանց միությունը, Հանրային Վարկանիշ տեղեկատվական-վերլուծական ընկերությունը կազմակերպել են ՍՊԱՌՈՂԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մրցանակաբաշխության անվանակիրներն են հայրենական արտադրության, տնտեսության տարբեր ճյուղերի առաջատարները, սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտի առաջատարներ, սպառողի բարձր գնահատականին արժանացած հանրային սպառման ապրանքատեսակներ արտադրող ընկերություններ: Սպառողների ազգային ասոցիացիան, կատարելով տարատեսակ և տարաչափ ուսումնասիրություններ, ստուգելով ստացված արդյունքները և՛ որակական, և՛ քանակական, և՛ պահանջարկի տեսանկյունից, առանձնացրել է 25 անվանակարգ: Հիշյալ անվանակարգերը մեկ տարվա կտրվածքով կատարված բազմասպեկտոր հետազոտական աշխատանքի արդյունք են:
Արցախի ներդրումային հիմնադրամը ներկայացվել է Արցախի տնտեսական զարգացման հաջողված նախաձեռնություն, իսկ <<Ռեյփսիդ>> ՍՊԸ-ն՝ Բարձրակարգ բուսական յուղերի արտադրություն և տեղական բիզնեսի զարգացում անվանակարգերում:
Կից հղումներով կարող եք ականատես լինել մրցանակաբաշխության՝ Արցախի ներդրումային հիմնադրամի և <<Ռեյփսիդ>> ՍՊ ընկերության տեսանյութերին: