Հարգելի հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Ձեզ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մաղթում եմ բարեկեցություն, խաղաղություն և ընտանեկան ջերմություն, նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
Արցախի ներդրումային հիմնադրամը 2020 թվականին ևս շարունակելու է իր գործունեությունը՝ ի նպաստ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման և կայուն ապագայի կերտման: