Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 22 առ 22.06.2020թ. որոշմամբ Քաջիկ Հենրիկի Խաչատրյանը ազատվել է Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնից: Միևնույն ժամանակ, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 23 առ 22.06.2020թ. որոշմամբ Էռնեստ Արամայիսի Գրիգորյանը նշանակվել է Հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնում:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ Էռնեստ Գրիգորյանը պատվով կիրականացնի իր առջև դրված խնդիրները: