Սիրելի հայրենակիցներ
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության Անկախության հռչակման տարելիցի կապակցությամբ: Համայն հայությունը, օրինական հպարտությամբ հերթական անգամ այս օրը նշում է որպես համազգային տոն: Մեր ժողովուրդն իր քրտնաջան աշխատանքով և անձնուրաց ծառայությամբ ապացուցել է, որ ի վիճակի է սեփական ուժերով կառուցել, շենացնել ու պաշտպանել իր հայրենի օջախը, իր անկախ պետականությունը: Մաղթում եմ Ձեզ խաղաղություն, բարօրություն և արգասաբեր աշխատանք՝ ի փառս Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման: