ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԱՀ կառավարության 2021թ. մարտի 17-ի N 222-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցությունից բացի, նախատեսում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամներ) կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքները նախկին սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վերադարձնելու հնարավորություն: 1. Ծրագրի 35-րդ կետի շահառու է/են հանդիսանում Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, մահացած, 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող համարվող անձ կամ նրա ամուսին կամ համատեղությամբ բնակվող զավակ կամ ծնող) կամ նրանց ժառանգները, որի/որոնց հետ կնքվում է անշարժ գույքի անհատույց օտարման (նվիրատվության) պայմանագիր:     2. Ծրագրի 36-րդ կետի շահառու է/են հանդիսանում  Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը կամ նրանց ժառանգը/ներ/ը, որի/որոնց հետ կարող է կնքվել տարաժամկետ վճարման պայմանով անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր` Ծրագրի 37-րդ կետով սահմանված պայմանի ապահովմամբ և շահառուին կամ նրա ժառանգին ծրագրով սահմանված աջակցություն ստանալու իրավունքի վերապահմամբ: Ծրագրի աջակցության պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով վերը նշված գույքերի նախկին սեփականատերերը կամ նրանց ժառանգները կարող են ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ` ք.Ստեփանակերտ, Տ.Մեծ 37/22 հասցեով՝ անշարժ գույքի հաշվառման բաժին, կամ զանգահարել (047) 97-55-12 հեռախոսահամարով:  
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
25.03.2023
USD1388.07  0.08
GBP1473.33  1.45
EUR1416.17  -1.92
RUB15.07  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Վարկերի մարման հերթական փուլի մեկնարկի մասին: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը:
03 Հունիս 2022

«Միայն մայիս ամսվա ընթացքում ավելի շատ սուբսիդավորման երաշխավորագրեր են տրամադրվել և մարումներ կատարվել, քան մինչ այդ։ Եթե 2022 թվականի առաջին եռամսյակի ավարտին կատարել էինք մոտ 10 հազար շահառուների դիմումների հաստատում, և աջակցություն է տրամադրվել մոտ 20 հազար վարկերի գծով, ապա միայն մայիս ամսվա ընթացքում տրամադրվել է ավելի քան 14,5 հազար անձանց հաշվով մոտ 30 հազար վարկի մարման երաշխավորագիր»,- նշել է Մ. Մխիթարյանը և ընդգծել, որ երաշխավորագրերը տրամադրված են բանկերին, սակայն, հաշվի առնելով մեծ քանակը, ընդհանուր գործընթացն ավարտվելու է հունիս ամսվա վերջին։

Յուրաքանչյուր բանկի հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում, այս փուլի սուբսիդավորման ծրագիրն ավարտվելուց հետո, բոլոր քաղաքացիները ծանուցվելու են, որից հետո կարող են դիմել համապատասխան բանկ կամ վարկային կազմակերպություն` իրենց վարկի վերաբերյալ քաղվածք ստանալու:

«Ծրագրի մեկնարկած պահից մինչ այսօր հաստատվել է ավելի քան 24,5 հազար դիմում: Դիմումները հաստատվել են մոտ 50 հազար վարկային պայմանագրի մասով: Ընդհանուր պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսված է մոտ 25 միլիարդ ՀՀ դրամ աջակցություն, որը տրամադրվելու է գործընթացի ավարտից հետո՝ մինչև հունիսի վերջը»,- ասել է մեր զրուցակիցը` ավելացնելով, որ երաշխավորագիր տրամադրել՝ չի նշանակում գումարը փոխանցել: Շահառուն պետք է համապատասխան գործընթաց անցնի վարկային կազմակերպությունում, որից հետո գումարը տրամադրվում է, և վարկը` մարվում:

Կառավարության որոշմամբ` դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը: Ընդհանուր ընդունվել է 47.360 դիմում, որից 7.380 դիմումը սխալ կամ կրկնակի է եղել: Ներկայումս մշակման փուլում մնացել է 15.580 դիմում, որի զգալի մասը հաջորդ ամսվա ընթացքում նորից կմշակվի և կֆինանսավորվի: Առաջիկայում ամբողջ ծավալով կմեկնարկի հիպոթեքային վարկերի աջակցությունը:

Անդրադառնալով իրավաբանական անձանց փոխհատուցումներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ մայիսին նրանց մասով նույնպես ծրագրի երկրորդ փուլն է մեկնարկել:

«Իրավաբանական անձանցից, ընդհանուր առմամբ, ստացվել է մոտ 500 դիմում: Նրանց մասով տրվող պետական աջակցությունը բաժանվում է երկու մասի. առաջին մասը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի մեկը վարկերի հաշվարկված տոկոսագումարի հատուցումն է, երկրորդ մասը` պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած և եկամուտի աղբյուր կորցրած իրավաբանական անձանց աջակցությունն է»,- ասել է Մ. Մխիթարյանը՝ եզրափակելով, որ արդեն հատկացվել է մոտ 700 միլիոն ՀՀ դրամ:


  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ
-->