ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սույն թվականի հոկտեմբերի 26–ին հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի իրականացման ծրագրի շրջանակներում առ այսօր հիմնադրամի կողմից ընդունվել է 47 հազար 600 դիմում:«Կառավարության որոշումն ընդունվել է 2021 թվականի մարտ ամսին, իսկ ապրիլից արդեն սկսել ենք աշխատել ծրագրի իրականացման ուղղությամբ: Այս պահի դրությամբ հաստատվել է աջակցության մոտ 35 հազար դիմում, մշակման փուլում է գտնվում 5300 -ը: Հաստատված դիմումներից ավելի քան 24 հազարը հաստատվել է 2022 թվականի ընթացքում,որը վերաբերում է մոտ 52 հազար վարկային պարտավորությունների, այդ թվում՝ 1700-ը գյուղատնտեսական վարկային պարտավորություններ, մոտ 50 հազարը սպառողական վարկային, իսկ 1000-ից ավելին՝ հիփոթեքային վարկային պարտավորություններ: Ընդհանուր առմամբ, 2022 թվականի ընթացքում բոլոր ուղղություններով հիմնադրամի կողմից տրամադրվել է ավելի քան 28 միլիարդ դրամի երաշխավորագիր: Այս տարվա հոկտեմբերի 5-ից կրկին մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը, որը մինչ այս դադարեցվել էր ԱՀ Կառավարության որոշմամբ: Այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք չեն հասցրել դիմում ներկայացնել աջակցությունից օգտվելու համար, կարող են այցելել հիմնադրամ և տեղում լրացնել դիմումը»,-ասել է Մ. Մխիթարյանը՝ հավելելով, որ ծրագիրը կիրականացվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը:Նշվեց նաև  որ, աջակցությունից կարող է օգտվել այն ֆիզիկական անձը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ունեցել է վարկային պարտավորություն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, ֆինանսավարկային կազմակերպություններում կամ պետության կողմից ստեղծված հիմնադրամներում, մինչև 2020 թվականի պատերազմը փաստացի բնակվել է ԱՀ տարածքում, ունեցել է ԱՀ հաշվառում կամ աշխատանքի վայր: Պայմաններից է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում՝ այսինքն ֆինանսավորման պահին, անձը բնակվում է Արցախի Հանրապետությունում, որի համար բացառություն է սահմանված տեղահանված և զոհվածների ընտանիքների համար:Իրազեկվել է, որ նաև իրավաբանական անձանց է աջակցություն ցուցաբերվում, որը մեկնարկել է մոտ երկու ամիս առաջ: Ներկա դրությամբ 120 իրավաբանական անձի տրամադրվել է ավելի քան 260 մլն դրամի աջակցություն:«Գործող ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է քաղաքացիների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր մարված վարկային պարտավորությունների վերադարձի գործընթաց: Այդ շրջանակներում հիմնադրամի կողմից ավելի քան 4 հազար պայմանագրերի գծով տրամադրվել է փոխհատուցում: Իրավաբանական անձանց դեպքում փոխհատուցումը տրամադրվում է երկու ուղղությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարների դիմաց և պատերազմի հետևանքով նյութական վնաս կրածներին, որն ավելի մեծ ծավալների ծախսեր է պահանջում:Իրավաբանական անձանց հիմնական գործերը գտնվում են Նյութական վնասների հարցերի կոմիտեում՝ քննարկման փուլում: Հատուցումը տրվում է միայն կոմիտեի կողմից նյութական վնասի չափը հաստատելուց հետո»,-ընդհանրացրել է Մ. Մխիթարյանը
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
01.12.2022
USD1394.87  0.08
GBP1473.61  1.45
EUR1408.89  -1.92
RUB16.49  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Արցախի ներդրումային հիմնադրամի փոխտնօրեն Մհեր Մխիթարյանի հարցազրույը ԱՀ լրատվամիջոցներին
27 Հոկտեմբեր 2022
Սույն թվականի հոկտեմբերի 26–ին հրավիրված լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի իրականացման ծրագրի շրջանակներում առ այսօր հիմնադրամի կողմից ընդունվել է 47 հազար 600 դիմում:
«Կառավարության որոշումն ընդունվել է 2021 թվականի մարտ ամսին, իսկ ապրիլից արդեն սկսել ենք աշխատել ծրագրի իրականացման ուղղությամբ: Այս պահի դրությամբ հաստատվել է աջակցության մոտ 35 հազար դիմում, մշակման փուլում է գտնվում 5300 -ը: Հաստատված դիմումներից ավելի քան 24 հազարը հաստատվել է 2022 թվականի ընթացքում,որը վերաբերում է մոտ 52 հազար վարկային պարտավորությունների, այդ թվում՝ 1700-ը գյուղատնտեսական վարկային պարտավորություններ, մոտ 50 հազարը սպառողական վարկային, իսկ 1000-ից ավելին՝ հիփոթեքային վարկային պարտավորություններ: Ընդհանուր առմամբ, 2022 թվականի ընթացքում բոլոր ուղղություններով հիմնադրամի կողմից տրամադրվել է ավելի քան 28 միլիարդ դրամի երաշխավորագիր: Այս տարվա հոկտեմբերի 5-ից կրկին մեկնարկել է դիմումների ընդունման գործընթացը, որը մինչ այս դադարեցվել էր ԱՀ Կառավարության որոշմամբ: Այն քաղաքացիներն ու իրավաբանական անձինք, որոնք չեն հասցրել դիմում ներկայացնել աջակցությունից օգտվելու համար, կարող են այցելել հիմնադրամ և տեղում լրացնել դիմումը»,-ասել է Մ. Մխիթարյանը՝ հավելելով, որ ծրագիրը կիրականացվի մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը:
Նշվեց նաև  որ, աջակցությունից կարող է օգտվել այն ֆիզիկական անձը, ով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ ունեցել է վարկային պարտավորություն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում, ֆինանսավարկային կազմակերպություններում կամ պետության կողմից ստեղծված հիմնադրամներում, մինչև 2020 թվականի պատերազմը փաստացի բնակվել է ԱՀ տարածքում, ունեցել է ԱՀ հաշվառում կամ աշխատանքի վայր: Պայմաններից է նաև, որ ծրագրի իրականացման ընթացքում՝ այսինքն ֆինանսավորման պահին, անձը բնակվում է Արցախի Հանրապետությունում, որի համար բացառություն է սահմանված տեղահանված և զոհվածների ընտանիքների համար:
Իրազեկվել է, որ նաև իրավաբանական անձանց է աջակցություն ցուցաբերվում, որը մեկնարկել է մոտ երկու ամիս առաջ: Ներկա դրությամբ 120 իրավաբանական անձի տրամադրվել է ավելի քան 260 մլն դրամի աջակցություն:
«Գործող ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում է քաղաքացիների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից առ այսօր մարված վարկային պարտավորությունների վերադարձի գործընթաց: Այդ շրջանակներում հիմնադրամի կողմից ավելի քան 4 հազար պայմանագրերի գծով տրամադրվել է փոխհատուցում: Իրավաբանական անձանց դեպքում փոխհատուցումը տրամադրվում է երկու ուղղությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարների դիմաց և պատերազմի հետևանքով նյութական վնաս կրածներին, որն ավելի մեծ ծավալների ծախսեր է պահանջում:Իրավաբանական անձանց հիմնական գործերը գտնվում են Նյութական վնասների հարցերի կոմիտեում՝ քննարկման փուլում: Հատուցումը տրվում է միայն կոմիտեի կողմից նյութական վնասի չափը հաստատելուց հետո»,-ընդհանրացրել է Մ. Մխիթարյանը

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ