Սույն թվականի մարտի 29–ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմով հանդիպել է հիմնադրամի աշխատակազմի անդամների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնադրամի գործունեության առկա խնդիրները` մասնավորապես հիմնադրամի հանդեպ պարտավորությունների մարման հետ կապված: Նպատակը՝ խնդիրներին լուծումներ տալն ու կարգավորումն է:
«Այդ ուղղությամբ որոշակի քննարկումներ են իրականացվել հիմնադրամի գլխավոր տնօրենի հետ, ծրագրեր են մշակվում, մեծածավալ աշխատանքներ են սպասվում` հսկողական և վերահսկողական գործառույթների շրջանակներում»,- հանդիպման ժամանակ ընդգծեց պետնախարարը:
Գ.Ներսիսյանը նշեց, որ գործընթացներն ունեն հոգաբարձուների խորհրդի աջակցության կարիքը և լինելով այդ կառույցի նախագահ վստահեցրեց, որ համագործակցությունը կլինի շարունակական և հիմնադրամի փորձառու աշխատողների ներուժը բավարար է, որպեսզի այս գործընթացները հասնեն իրենց տրամաբանական ավարտին: