2022թ. ԱՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ԱՆՀ կողմից իրականացված ծրագրերի մասին
Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ձեռնարկատիրության զարգացման և հիփոթեքային պետական աջակցության ծրագրերի իրականացման համար ԱՀ 2022 թվականի պետական բյուջեից` որպես աջակցություն հատկացվել էր 3,980,325,000 ՀՀ դրամ: Ստացված միջոցները ուղղվել են հետևյալ ծրագրային միջոցառումների իրականացմանը.
Հ/Հ | Ծրագրի անվանումը | Բյուջեի միջոցների հաշվին ծախսված գումարը |
(մլն դրամ) | ||
1 | ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր | 71.6 |
2 | ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագիր | 2.1 |
3 | ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի/ մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցության ծրագիր | 1.3 |
4 | Առևտրային ընկերություններում բաժնեմասնակցության ձեռքբերում | 1,913.0 |
5 | Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում | 533.0 |
6 | Հիփոթեքային փոխառություններ՝ գյուղաբնակ քաղաքացիներին | 82.0 |
7 | ԱՀ-ում մեկնարկած անօթևան մնացած ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինության ծրագրերի ֆինանսավորում | 980.0 |
8 | Հետագա իրացման նպատակով բնակելի տարածքի ձեռքբերում | 397.3 |
Ընդամենը | 3,980.3 |
ՓՄՁ աջակցություն
Նախորդ տարիներին ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված առևտրային վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման աջակցության ծրագրի շրջանակներում սուբսիդավորման համար նախատեսված գումարը 2022 թվականին կազմել է 81.9 մլն դրամ, որի 32.0 տոկոսն ուղղվել է արդյունաբերության ոլորտին, 25.5 տոկոսը՝ ծառայությունների մատուցման ոլորտին, 22.8 տոկոսը՝ առևտրի ոլորտին, 19.7 տոկոսը՝ շինարարության ոլորտին:
2022 թվականին ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցության ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվել սննդի արտադրության ոլորտի 4 ՓՄՁ սուբյեկտի՝ փոխհատուցելով քաղաք Երևանում կազմակերպվող ցուցահանդեսներին և տոնավաճառներին նրանց մասնակցության, ընկերությունների ներկայացման և մարքեթինգային ծախսերի մի մասը՝ մոտ 1.3 մլն դրամի չափով:
2022 թվականին ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպվել են «Վարկանիշ» ամսագրում 7 ՓՄՁ սուբյեկտի և Հիմնադրամի գործունեության վերաբերյալ տեղեկատվական նյութերի մշակման և տպագրման, ինչպես նաև Հիմնադրամի ապրանքանիշով գրասենյակային ապրանքների տպագրման աշխատանքները: Ընդհանուր ծախսը կազմել է 2.1 մլն դրամ:
ՓՄՁ աջակցության ծրագրերի շրջանակներում ընդհանուր ծրագրային 85.3 մլն դրամից պետական բյուջեից հատկացվել է 75.0 մլն դրամ գումար:
Տնտեսական ընկերությունների կապիտալի ֆինանսավորում
2022թ. Հիմնադրամը «Գետավան Էներջի» ՓԲԸ կանոնադրական կապիտալում կատարել է 1913.0 մլն դրամի ներդրումներ: «ԳԵՏԱՎԱՆ ԷՆԵՐՋԻ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է 2021թ. հուլիսի 13-ին, որի գործունեության հիմնական տեսակն է էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Հիփոթեքային աջակցություն
Արցախի Հանրապետության քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման նպատակով բանկերի կողմից հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տարածք ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում ընդունվել են ընդհանուր 14 հայտ, որից 1-ը` բնակարանի գնման, 13-ը` բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման նպատակով:
2022թ. «ՖԻԴԵՍ հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ ՓԲԸ հետ վարկային պայմանագրեր են կնքել երաշխավորագիր ստացած 13 քաղաքացի՝ 57.1 մլն դրամ գումարի չափով:
Ծրագրի շրջանակներում հաշվետու և նախորդ տարիներին ԱՀ քաղաքացիներին տրամադրված հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների սուբսիդավորման համար նախատեսված գումարը 2022թ. կազմել է 533.1 մլն դրամ:
Արցախի Հանրապետության շրջաններում քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման պետական ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում 2022 թվականին Հիմնադրամի կողմից հաստատվել է 26 հայտ, որից 4-ը` բնակարանի կամ բնակելի տան գնման, 6-ը` բնակելի տան կառուցման, 16-ը` բնակարանի կամ բնակելի տան վերանորոգման նպատակով:
2022թ. ֆինանսական աջակցությամբ փոխառություն է տրամադրվել 40 ընտանիքի, որից 5-ը /12.5%/ բնակելի տարածքի գնման, 12-ը /30%/` կառուցման, 23-ը /57.5%/` վերանորոգման նպատակով՝ ընդհանուր 83.6 մլն դրամ գումարի չափով: Ընդ որում, աջակցություն ստացած քաղաքացիների 72.5%-ը, համաձայն կարգի սահմանումների, ընդգրկված են առանձին սոցիալական կարգավիճակ ունեցող խմբերում կամ հանդիսանում են սպայական կազմի կամ պայմանագրային հիմունքներով մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներ:
2022թ. բնակելի տան գնման նպատակով 2 ընտանիքի տրամադրվել է անհատույց կանխավճար՝ 1.5 մլն դրամ գումարի չափով:
Հիփոթեքային աջակցության ծրագրերի շրջանակներում ընդհանուր ծրագրային 618.2 մլն դրամից պետական բյուջեից հատկացվել է 615.0 մլն դրամ գումար:
Իրացնելու նպատակով բնակարանների կառուցում և գնում
2022 թվականին ԱՀ տարածքում մեկնարկած անօթևան մնացած ընտանիքների համար նախատեսված բնակարանաշինության ծրագրերի շրջանակներում Հիմնադրամի կողմից ծախսվել է 5.1 մլրդ դրամ գումար, որից 980.0 մլն դրամը ֆինանսավորվել է պետական բյուջեից:
2022 թվականի ընթացքում առանձին սոցիալական կարգավիճակ ունեցող խմբերին իրացնելու նպատակով Հիմնադրամի կողմից ձեռք է բերվել թվով 82 նորակառույց բնակելի տարածք 2.0 մլրդ դրամ գումարի չափով, ֆինանսավորվել է 1.7 մլրդ դրամ գումար, որից 397.3 մլն դրամը՝ պետական բյուջեից:
2020թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր:
2022 թվականին շարունակվել է Հիմնադրամի կողմից վերոնշյալ ծրագի իրականացումը, որը հաստատվել էր ԱՀ կառավարության 2021 թվականի մարտի 17-ի թիվ 222-Ն որոշմամբ: 2022թ. նշված ծրագրի իրականացման համար ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 4,995,377,000 ՀՀ դրամ:
Ծրագրի գործարկման ողջ ընթացքում ֆիզիկական անձանց տրամադրվող աջակցությունից օգտվելու նպատակով ստացվել է 47942 առցանց դիմում, որից 986 դիմում՝ 2022թ.: Ընդհանուր դիմումներից 1 դիմում մերժվել է իր դիմումի համաձայն, 7698 դիմում չեղարկվել է սխալ կամ կրկնակի տվյալների լրացման պատճառով: Ծրագրի գործարկման երկու տարիների ընթացքում հաստատվել է 35471 դիմում, որից 27119 դիմում՝ 2022թ.: Ծրագրի շրջանակներում թվով 3960 դիմումների՝ այդ թվում 1500 հիփոթեքային վարկերի մասով, հարցումներ են ուղարկվել համապատասխան մարմիններ, կատարվել է լրացուցիչ ուսումնասիրում, պահանջվել անհրաժեշտ փաստաթղթեր: 2022թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ թվով 4772 դիմում գտնվում է նախնական մշակման փուլում: Իրավաբանական անձանց տրամադրվող աջակցությունից օգտվելու նպատակով առցանց եղանակով ստացվել է 506 դիմում, որից 28 դիմում՝ 2022թ.: Իրավաբանական անձանց դիմումներից 151-ը պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում գույք կամ եկամուտի աղբյուր կորցնելու հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների դիմումներն են, 355-ը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը հաշվարկված տոկոսագումարի հատուցման շահառու տնտեսվարողների դիմումները:
2022թ. ֆինանսավարկային կազմակերպություններում և հիմնադրամներում առկա 70.8 հազար վարկային պարտավորության մայր գումարի և հաշվեգրված տոկոսի մասով տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ 29.2 մլրդ դրամի չափով, որից վարկային պարտավորությունների մարմանն է ուղղվել 43.4 հազար սպառողական վարկերի մասով` 20.7 մլրդ դրամ, 1.7 հազար հիփոթեքային վարկերի մասով՝ 3.5 մլրդ դրամ, 1.6 հազար գյուղատնտեսական վարկերի մասով՝ 2.3 մլրդ դրամ, 209 բիզնես վարկի մասով՝ 460.1 մլն դրամ: Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարված գումարների մասով հատուցվել է 23.9 հազար վարկային պարտավորության գծով ավելի քան 2.2 մլրդ դրամ գումար:
Աջակցություն ստացած շահառուների 19.1%-ը պատկանում են Ծրագրի շրջանակներում սահմանված շահառուների տարբեր խմբերին, որոնց տրամադրվել է ընդհանուր աջակցության 17.8%-ը, ընդ որում՝ նշված խմբերից մեծամասնություն են կազմում տեղահանված քաղաքացիները: Շահառուների 80.9%-ը աջակցությունը ստացել են ծրագրով սահմանված ընդհանուր պայմաններով: