ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,
           097 27 70 61 (իր. անձանց և ԱՁ-ի համար)
           097 27 70 63 (ֆիզ. անձանց համար)
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
02.10.2023
USD1402.21  0.08
GBP1488.97  1.45
EUR1423.85  -1.92
RUB14.07  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Տեղեկատվություն
28 Հուլիս 2023

2023 թվականի հուլիսի 12-ին Արցախի ներդրումային հիմնադրամը (այսուհետ` Հիմնադրամ) երկու սուբյեկտների մասով ներկայացրել է թվով վեց հայցադիմումներ` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին` կից ներկայացնելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություններ: Մեկ սուբյեկտի մասով կազմված թվով հինգ հայցադիմումներով հայցվող գումարի չափը  կազմում է 5,293,157,530.6 ՀՀ դրամ, իսկ մյուս սուբյեկտի մասով կազմված հայցադիմումով` 1,374,750.99 ԱՄՆ դոլար:

Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումներով վերադարձրել է մեկ սուբյեկտի վերաբերյալ կազմված թվով հինգ հայցադիմումները` մերժելով կից ներկայացրած պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունները:

 Վերոնշյալ վեց գործերով վճարման ենթակա պետական տուրքի չափը կազմում է մոտ 116,512,397.514 ՀՀ դրամ, որից 105,863,150.614 ՀՀ դրամը` թվով հինգ վերադարձրած հայցադիմումներով:

Հիմնադրամը վերոնշյալ որոշումներն ստացել է 2023 թվականի հուլիսի 20-ին:

 Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հիմնադրամը 2023 թվականի հուլիսի 24-ին վերաքննիչ բողոք է ներկայացրել` պետական տուրքի վճարումը հետաձգելու միջնորդությունը քննարկելու և հայցադիմումը վերադարձնելու որոշումների դեմ:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ
-->