ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների.Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության կառավարության 2019թ. մարտի 15-ի թիվ 10 որոշմամբ հաստատված բնակարանային պայմանների բարելավման նպատակով ԱՀ շրջաններում պետական ֆինանսական աջակցության իրականացման նոր կարգի համաձայն երկրորդային շուկայից բնակելի տարածք գնելու և/կամ վերանորոգելու նպատակով Հիմնադրամի կողմից տրամադրված փոխառությունների տարեկան տոկոսադրույքի չափը նվազեցվում է ընտանիքում յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով փոխառության տարեկան սկզբնական տոկոսադրույքի 10 տոկոսի չափով, իսկ չորս երեխայի դեպքում՝ փոխառությունը դառնում է անտոկոս: Բնակելի տարածք ձեռք բերելու և/կամ վերանորոգելու նպատակով տրամադրված փոխառությունները դառնում են անտոկոս առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողի զավակների, I, II և III խմբի անժամկետ զինվորական հաշմանդամների, միայնակ ծնողների, փախստականների, սպայական կազմի և պայմանագրային հիմունքներով մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների համար՝ հիմնավորող փաստաթղթերը ներկայացնելու դեպքում: Ժամկետանց պարտավորություն ունենալու դեպքում փոխառության տոկոսադրույքի նվազեցումը կիրականացվի  ժամկետանց պարտավորության գումարը ամբողջովին մարելուց հետո:Պահանջվող փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել կից հղումով:բեռնելԼրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ կամ զանգահարել ` (047) 94-91-27 հեռախոսահամարով:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
22.04.2019
USD1481.98  0.08
GBP1626.09  1.45
EUR1542.18  -1.92
RUB17.56  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Մեր մասին

Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 451 որոշմամբ: Հիմնադրամն իրականացնում է ԼՂՀ-ում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:
Արցախի ներդրումային հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը, որն ի պաշտոնե ԼՂՀ վարչապետն է: Խորհրդի անդամներն են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարարը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը:
Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Տ.Մեծի 37/22 հասցեում գտնվող գրասենյակի միջոցով:

Նպատակները

  1. ԼՂՀ սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառների զարգացմանը նպաստելը,
  2. սկսնակ և գործող տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելը:

Աջակցության պետական ծրագրերի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամն իրականացնում է.

       1.ՓՄՁ պետական աջակցության ծրագրեր.

ü  ՓՄՁ սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում,

ü  ՓՄՁ սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,

ü  ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,

ü  ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցություն:

            2.Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան/առանձնատուն/ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրեր.
 

  • հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,
  • հիփոթեքային վարկերի կանխավճարների նպատակային փոխառությամբ տրամադրում,
  • հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների /առանձնատների/ կառուցում,
  • հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների /առանձնատների/ գնում,
  • բնակարանի գնման նպատակով հիփոթեքային փոխառությունների տրամադրում ԼՂՀ շրջկենտրոններում բնակվող քաղաքացիներին:

           3.Հիփոթեքային փոխառությունների տրամադրում ԼՂՀ գյուղաբնակ քաղաքացիներին

        4.Նպատակային այլ ծրագրեր

§  նպատակային փոխառությունների տրամադրում

§  ներգրավված միջոցների վերադարձ

տնտեսական ընկերությունների ստեղծում կամ դրանցում մասնակցություն
  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ