ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ԱՀ կառավարության 2021թ. մարտի 17-ի N 222-Ն որոշմամբ հաստատված ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր), վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցությունից բացի, նախատեսում է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի ու Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամներ) կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքները նախկին սեփականատերերին կամ նրանց ժառանգներին վերադարձնելու հնարավորություն: 1. Ծրագրի 35-րդ կետի շահառու է/են հանդիսանում Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը (2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, մահացած, 1-ին խմբի հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող համարվող անձ կամ նրա ամուսին կամ համատեղությամբ բնակվող զավակ կամ ծնող) կամ նրանց ժառանգները, որի/որոնց հետ կնքվում է անշարժ գույքի անհատույց օտարման (նվիրատվության) պայմանագիր:     2. Ծրագրի 36-րդ կետի շահառու է/են հանդիսանում  Հիմնադրամների կողմից բռնագանձման արդյունքում Հիմնադրամներին սեփականության իրավունքով փոխանցված կամ ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից բռնագանձված և Հիմնադրամներին օտարված բնակելի տարածքի նախկին սեփականատեր/եր/ը կամ նրանց ժառանգը/ներ/ը, որի/որոնց հետ կարող է կնքվել տարաժամկետ վճարման պայմանով անշարժ գույքի առուվաճառքի և գրավի (հիփոթեքի) պայմանագիր` Ծրագրի 37-րդ կետով սահմանված պայմանի ապահովմամբ և շահառուին կամ նրա ժառանգին ծրագրով սահմանված աջակցություն ստանալու իրավունքի վերապահմամբ: Ծրագրի աջակցության պայմանների մասին ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով վերը նշված գույքերի նախկին սեփականատերերը կամ նրանց ժառանգները կարող են ներկայանալ Արցախի ներդրումային հիմնադրամի գրասենյակ` ք.Ստեփանակերտ, Տ.Մեծ 37/22 հասցեով՝ անշարժ գույքի հաշվառման բաժին, կամ զանգահարել (047) 97-55-12 հեռախոսահամարով:  
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
25.03.2023
USD1388.07  0.08
GBP1473.33  1.45
EUR1416.17  -1.92
RUB15.07  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Շահառուներ

  Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան/առանձնատուն/ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրի շահառուները 18 տարին լրացած ԼՂՀ քաղաքացիներն են մինչև ԼՂՀ օրենսդրությամբ քաղաքացու համար սահմանված կենսաթոշակային տարիքի  լրանալըհետևյալ պայմանների  բավարարման դեպքում.

1.Քաղաքացին բնակարան է ձեռք բերում իր բնակության և հաշվառման բնակավայրում, եթե`

1.Քաղաքացին բնակարան է ձեռք բերում իր բնակության և հաշվառման բնակավայրում, եթե`

 

  Քաղաքացին (ամուսիններից առնվազն մեկը), հաշվառվում և բնակվում է

I գոտում

10 տարուց ավել

 

II գոտում

5 տարուց ավել

 

վերանորոգման դեպքում

         I գոտում` 3 տարուց ավել

         II գոտում`  ---

բնակության և գրանցման ժամկետի սահմանափակում չի նախատեսվում, եթե 1.քաղաքացին բնակարան է ձեռք բերում այն բնակավայրում, որտեղ բնակչության թվաքանակը անհամեմատելի քիչ է, քան այն բնակավայրում, որտեղ նա հաշվառված և բնակվում է,

2.քաղաքացին ունի փախստականի կամ վերաբնակչի կարգավիճակ և բնակարան է ձեռք բերում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված քաղաքացու` սույն ծրագրով սահմանված պետական աջակցություն ստանալու համար նախընտրելի բնակավայրի մասին տեղեկանքում նշված բնակավայրում:

 

2. Քաղաքացին չի հանդիսանում բնակելի տան կամ բնակարանի սեփականատեր կամ հանդիսանում է սեփականատեր բնակտարածքի, որտեղ հաշվառված բնակվողների մեկ շնչին բաժին է ընկնում մինչև 18,0 քառ. մետր  բնակտարածք: Իսկ համատեղ երկու և ավելի ընտանիքներ բնակվելու դեպքում` առանձնացող յուրաքանչյուր ընտանիք, անկախ բնակտարածքի մեծությունից:

             3. Քաղաքացու կողմից ձեռքբերվող բնակարանի ընդհանուր տարածքը չի գերազանցում ընտանիքի անդամների մեկ շնչի հաշվարկով 30 քառ.մ., իսկ կառուցման դեպքում` 40 քառ.մ.:

              4. Երիտասարդ և մեկ շնչից կազմված ընտանիքները կարող են օգտվել §գումարած մեկ¦ պայմանից` քաղաքացու ընտանիքի անդամների թվին պայմանականորեն ավելացվում է մեկ` ձեռքբերվող բնակարանի առավելագույն մակերեսը որոշելու համար:

Երիտասարդ ընտանիք` ամուսիններից առնվազն մեկի տարիքը սույն ծրագրով     սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ  չի գերազանցում 32 տարին,

Մեկ անձից կազմված ընտանիք` 32 տարին լրացած Քաղաքացի, որը սույն ծրագրով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գտնվում ամուսնության մեջ, չունի անչափահաս երեխաներ, խնամարկյալներ, ինչպես նաև հոգաբարձության ներքո անձինք:


ԼՂՀ  շրջկենտրոններում բնակվող քաղաքացիների կողմից  բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ծրագրի շահառունները  18 տարին լրացած ԼՂՀ քաղաքացիներն են մինչև ԼՂՀ օրենսդրությամբ քաղաքացու համար սահմանված կենսաթոշակային տարիքի  լրանալըհետևյալ պայմանների  բավարարման դեպքում.

1.Քաղաքացին բնակարանը ձեռք է բերում իր բնակության և/կամ հաշվառման բնակավայրում` ունենալով (ամուսիններից գոնե մեկը) առնվազն 3 տարվա հաշվառման և/կամ բնակության ժամկետ:

Բնակության և գրանցման ժամկետի սահմանափակում չի  նախատեսվում, եթե

1.քաղաքացին բնակարան է ձեռք բերում այն բնակավայրում, որտեղ բնակչության թվաքանակը անհամեմատ քիչ է, քան այն բնակավայրում, որտեղ նա հաշվառված և բնակվում է,

2.քաղաքացին ունի փախստականի կամ վերաբնակչի կարգավիճակ և բնակարան է ձեռք բերում ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից տրված քաղաքացու` սույն ծրագրով սահմանված պետական աջակցություն ստանալու համար նախընտրելի բնակավայրի մասին տեղեկանքում նշված բնակավայրում:

 

 3. Քաղաքացու կողմից բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան ձեռք բերելու դեպքում բնակարանի ընդհանուր մակերեսը չի գերազանցում ընտանիքի անդամների մեկ շնչի հաշվարկով 30 քառ.մ., իսկ առանձնատուն ձեռք բերելու դեպքում` 40 քառ.մ.:2. Քաղաքացին չի հանդիսանում բնակելի տան կամ բնակարանի սեփականատեր կամ հանդիսանում է սեփականատեր բնակտարածքի, որտեղ հաշվառված բնակվողների մեկ շնչին բաժին է ընկնում մինչև 18,0 քառ. մետր  բնակտարածք: Իսկ համատեղ երկու և ավելի ընտանիքներ բնակվելու դեպքում` առանձնացող յուրաքանչյուր ընտանիք, անկախ բնակտարածքի մեծությունից:

             4. Երիտասարդ և մեկ շնչից կազմված ընտանիքները կարող են օգտվել ումարած մեկ> պայմանից, որի դեպքում քաղաքացու ընտանիքի անդամների թվին պայմանականորեն ավելացվում է մեկ` ձեռքբերվող բնակարանի առավելագույն մակերեսը որոշելու համար:

Ø  Երիտասարդ ընտանիք` ամուսիններից առնվազն մեկի տարիքը սույն ծրագրով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գերազանցում 32 տարին,

Ø  Մեկ անձից կազմված ընտանիք` 32 տարին լրացած Քաղաքացի, որը սույն ծրագրով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գտնվում ամուսնության մեջ, չունի անչափահաս երեխաներ, խնամարկյալներ, ինչպես նաև հոգաբարձության ներքո անձինք:


ԼՂՀ գյուղաբնակ քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման պետական ֆինանսական աջակցության ծրագրի շահառուները 18 տարին լրացած ԼՂՀ քաղաքացիներն են մինչև ԼՂՀ օրենսդրությամբ քաղաքացու համար սահմանված կենսաթոշակային տարիքի լրանալը` հետևյալ պայմանների բավարարման դեպքում.

1.Քաղաքացին բնակելի տուն է ձեռք բերում իր բնակության և հաշվառման  բնակավայրում                       (ամուսիններից առնվազն մեկը):

2. Բնակելի տուն ձեռք բերելու դեպքում պետական աջակցությունից կարող են օգտվել`

v  այն շահառուները, որոնց սեփականության իրավունքով պատկանող բնակտարածքի մակերեսը մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում 18 քառ.մետրը,

v  համատեղ երկու և ավելի ընտանիքներ բնակվելու դեպքում` առանձնացող յուրաքանչյուր ընտանիք, անկախ բնակտարածքի մակերեսի մեծությունից:

3. Քաղաքացու կողմից ձեռք բերվող բնակարանի ընդհանուր մակերեսը ընտանիքի                 անդամների մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում.

•   բնակարանի ձեռքբերման դեպքում` 30 քառ.մետրը,

•   բնակելի տան ձեռքբերման դեպքում` 40 քառ.մետրը:

 

4. Երիտասարդ և մեկ շնչից կազմված ընտանիքները կարող են օգտվել “գումարած մեկ” պայմանից` քաղաքացու ընտանիքի անդամների թվին պայմանականորեն ավելացվում է մեկ` քաղաքացու առկա և ձեռքբերվող բնակարանների առավելագույն մակերեսը որոշելու համար:

ü  Երիտասարդ ընտանիք` ամուսիններից առնվազն մեկի տարիքը սույն կարգով    սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ  չի գերազանցում 32 տարին,

ü  Մեկ անձից կազմված ընտանիք` 32 տարին լրացած Քաղաքացի, որը սույն կարգով սահմանված պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գտնվում ամուսնության մեջ, չունի անչափահաս երեխաներ, խնամարկյալներ, ինչպես նաև հոգաբարձության ներքո անձինք:

 

ԼՂՀ ոստիկանության ծառայողների կողմից բնակարաններ և բնակելի տներ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության  ծրագրի  շահառուները 18 տարին լրացած ԼՂՀ քաղաքացիներն են մինչև ԼՂՀ օրենսդրությամբ քաղաքացու համար սահմանված կենսաթոշակային տարիքի  լրանալը`  հետևյալ պայմանների  բավարարման դեպքում.

1.Շահառուն ունի(ամուսիններից գոնէ՝ մեկը) առնվազն վերջին 5 տարվա ոստիկանության ծառայության ստաժ, ընդ որում՝ առաջին գոտում բնակարան ձեռք բերելու դեպքում՝ նաև առնվազն վերջին 3 տարվա ստաժ և հաշվառման ժամկետ տվյալ գոտում.

2.Շահառուն չունի սեփական բնակելի տարածք կամ որի սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսը մեկ շնչի հաշվարկով չի գերազանցում 18 քառ. մետրը: Իսկ միևնույն բնակարանում երկու և ավելի ընտանիքների անդամներ համասեփականատեր լինելու դեպքում բնակարան կարող է ձեռքբերել յուրաքանչյուր ընտանիք՝անկախ այդ բնակաչի մակերեսի մեծությունից:

3.Քաղաքացու կողմից բազմաբնակարան բնակելի շենքից բնակարան ձեռք բերելու դեպքում բնակարանի ընդհանուր տարածքը չի գերազանցում ընտանիքի անդամների մեկ շնչի հաշվարկով 30 քառ.մ., իսկ առանձնատուն ձեռք բերելու դեպքում` 40 քառ.մ.:

4.Երիտասարդ և մեկ շնչից կազմված ընտանիքները կարող են օգտվել ՙգումարած մեկ՚ պայմանից` քաղաքացու ընտանիքի անդամների թվին պայմանականորեն ավելացվում է մեկ` ձեռք բերվող բնակարանի առավելագույն մակերեսը որոշելու համար:

•Երիտասարդ ընտանիք` ամուսիններից առնվազն մեկի տարիքը  պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ  չի գերազանցում 32 տարին,

•Մեկ անձից կազմված ընտանիք` 32 տարին լրացած Քաղաքացի, որը  պետական աջակցություն ստանալու Հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չի գտնվում ամուսնության մեջ, չունի անչափահաս երեխաներ, խնամարկյալներ, ինչպես նաև հոգաբարձության ներքո անձինք:

Շահառուն (նրա ընտանիքի անդամը) սույն ծրագրի աջակցությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Մինչև 18 տարեկան քաղաքացիները, որոնց հաշվարկմամբ ստացվել է բնակարանային պայմանների բարելավման պետական աջակցություն մեկ անգամ, ևս մեկ անգամ կարող են օգտվել պետական աջակցությունից 18 տարին լրանալուց հետո:

ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի շահառուները ՓՄՁ պետական աջակցության մասին  ԼՂՀ օրենքով սահմանված` ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ըստ ոլորտների ներկայացված են աղյուսակում.

           Դասակարգում

 

 Ոլորտ

ՓՄՁ  սուբյեկտներ

Գերփոքր

(աշխատողների

առավելագույն

թվաքանակը/մարդ)

Փոքր

(աշխատողների առավելագույն թվա-  

 քանակը/մարդ)

Միջին

(աշխատողների առավելագույն թվա-     

քանակը/մարդ)

Արդյունաբերություն և նյութական արտադրության այլ ճյուղեր

 5

50

100

Շինարարություն և էներգետիկա

5

25

50

Գիտություն և կրթություն

5

25

50

Տրանսպորտ, առևտուր և ծառայություն

5

15

30

              Աջակցությունից չեն կարող օգտվել վարկային, ապահովագրական և ներդրումային կազմակերպությունները, գրավատները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գործունեություն իրականացնող սուբյեկտները, ինչպես նաև դուստր և կախյալ տնտեսական ընկերությունները:

 

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ
-->