ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հոկտեմբերի 5-ին բավարարել է  Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու խնդրանքը:Այսօր հոկտեմբերի 8-ին ԱՀ պետական նախարար Գ. Մարտիրոսյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ ղեկավար Քաջիկ Խաչատրյանին:Գ.Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Ա.Միրզոյանին  երկարատև և արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով հիմնադրամի  մեծ դերակատարությունը հանրապետության բիզնես ոլորտի զարգացման և հիփոթեքային շուկայի կայացման գործում:Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Գ. Մարտիրոսյանը մասնավորապես նշել է, որ Ք. Խաչատրյանը ունի պետական կառավարման և ֆինանսական ոլորտի մեծ փորձ ու գիտելիքներ՝ հույս հայտնելով, որ դրանք կծառայացվեն հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
15.10.2018
USD1485.28  0.08
GBP1638.  1.45
EUR1562.25  -1.92
RUB17.4  0.11
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Ընդհանուր տեղեկություններ

Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` ԱՀ  կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 451 որոշմամբ: Հիմնադրամն իրականացնում է ԱՀ-ում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը, ինչպես նաև ռազմավարական նշանակության  նպատակային ծրագրեր: 

Արցախի ներդրումային հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը, որն ի պաշտոնե ԱՀ  պետական նախարարն է: Խորհրդի անդամներն են ԱՀ  ֆինանսների նախարարը, ԱՀ Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը, ԱՀ Նախագահի խորհրդական-ԱՀ Նախագահի  հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը, ԱՀ Նախագահի աշխատակազմի  կառավարության գործերի կառավարչության պետը- աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը,ԱՀ պետական նախարարի աշխատակազմի սոցիալ-տնտեսական վարչության պետը: 

Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Տ.Մեծի 37/22 հասցեում գտնվող գրասենյակի միջոցով

Նպատակները

  1. ԱՀ սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառների զարգացմանը նպաստելը,
  2. սկսնակ և գործող տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելը:

Աջակցության պետական ծրագրերի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամն իրականացնում է

 1.ՓՄՁ պետական աջակցության ծրագրեր


§  ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,

§  ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական                                                         աջակցություն,

§  ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,

§    ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/   շուկաներում առաջմղման աջակցություն,

§    ՓՄՁ սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում,

§    ՓՄՁ սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման աջակցություն:

 

         

  2.Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան/առանձնատուն/ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրեր.

§հիփոթեքային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,

§հիփոթեքային վարկերի կանխավճարների նպատակային փոխառությամբ տրամադրում,

§  հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների /առանձնատների/ կառուցում և գնում,

§  հիփոթեքային վարկավորմամբ իրացնելու նպատակով բնակարանների /առանձնատների/ գնում,

§  բնակարանի գնման նպատակով հիփոթեքային փոխառությունների տրամադրում ԱՀ շրջկենտրոններում բնակվող քաղաքացիներինիփոթեքային փոխառությունների տրամադրում ԱՀ գյուղաբնակ  քաղաքացիներին,

§    Արցախի հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանների և բնակելի տներ ձեռք բերելու ֆինանսական աջակցություն,

§  Արցախի հանրապետության ՊԲ ծառայողներին և զինվորական թոշակառուների ընտանիքներին բնակարանների և բնակելի տներ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցություն:             

3.Նպատակային այլ ծրագրեր.

§ Նպատակային փոխառությունների տրամադրում

§ Տնտեսական ընկերությունների ստեղծում կամ դրանցում մասնակցություն

 


  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Արմատ» ՍՊԸ

    Թիթեղի արտադրություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ