ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Սույն թվականի հունվարի 10-ին Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի ներդրումային հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Սևակ Հարությունյանին: Ռուբեն Վարդանյանը կարևորել է հիմնադրամի հետագա թափանցիկ գործունեության կազմակերպումը՝ ընդգծելով, որ միայն այդպես է հնարավոր հանրության վստահությունը ձեռք բերել ու նպաստել Արցախում ներդրումային միջավայրի ակտիվացմանը: «Ստեղծված նոր բարդ իրավիճակում հիմնադրամը պետք է գնահատի իր գործունեության առաջնահերթությունները և դառնա կարևոր այն օղակներից մեկը, որը ներդրումային ծրագրեր կբերի Արցախ և կիրականացնի այն»,- նշել է պետնախարարը: ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին տնօրեն Էռնեստ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում իրականացրած աշխատանքների համար:  
ԴԻՄՈՒՄ
ԱՀ կառավարության 17.03.2021թ. N 222-Ն որոշմամբ հաստատված վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագիր

Դիմումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ

հեռ.՝ 047 97 55 11,097 27 70 61,
097 27 70 63
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
30.01.2023
USD1396.02  0.08
GBP1490.04  1.45
EUR1431.27  -1.92
RUB15.71  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Ընդհանուր տեղեկություններ
Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 451 որոշմամբ: Հիմնադրամի հիմնադիրն է Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության:

Հիմնադրամն իրականացնում է Արցախի  Հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:

Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Տ.Մեծի 37/22 հասցեում գտնվող գրասենյակի միջոցով:
  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
Հրապարակումներ
ՆԵՐԴՐՈՂԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Հաշվետվություններ