ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ի գիտությու ՓՄՁ սուբյեկտների.Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ 2020թ. փետրվարին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և «Eventcenter» ընկերության նախաձեռնությամբ կհրատարակվի Armenia Business Today 2019/2020  ամենամյա տեղեկատուի վեցերորդ համարը: Տեղեկատուն պարունակում է ընկերությունների մասին գովազդային բնույթի տեղեկատվություն, որը անվճար կտարածվի ամբողջ տարվա ընթացքում:  Նախորդ տարվա տեղեկատուի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կայքի գլխավոր էջում (http://www.armcci.am/), կամ «Eventcenter» ընկերության կայքում հետևյալ հղումով՝  http://eventcenter.am/abt2018/mobile/index.html:Տեղեկատուում  տպագրվելու ցանկության դեպքում կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ կամ զանգահարել 047 950611/131 հեռախոսահամարով: Արցախի ներդրումային հիմնադրամը ընկերություններին կցուցաբերի ֆինանսական և կազմակերպչական աջակցություն:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
05.12.2019
USD1477.83  0.08
GBP1623.81  1.45
EUR1529.15  -1.92
RUB17.47  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Գրիգորի Իգորի Մարտիրոսյան

Խորհրդի  նախագահ

Ծնվել է 1978 թ. նոյեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքում:

 

Կրթություն

1999թ. գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատը:

2001թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան:

2004թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

 

Աշխատանքային գործունեություն

1998-1999թթ. - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն` առաջին կարգի տնտեսագետ:

2000-2005թթ. - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալություն` առաջատար մասնագետ:

2005-2007թթ. - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` գլխավոր մասնագետ:

2007թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետի տեղակալ:

2008թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ:

2010թ.-ից դասավանդում է Արցախի պետական համալսարանում:

2015թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:

2017թ. սեպտեմբերի 25-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ֆինանսների նախարար:

2018 թ. հունիսի 6-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական նախարար:

Ամուսնացած  է, ունի երեք երեխա:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ