ԱՐՑԱԽԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Ի գիտությու ՓՄՁ սուբյեկտների.Արցախի ներդրումային հիմնադրամը տեղեկացնում է, որ 2020թ. փետրվարին ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի և «Eventcenter» ընկերության նախաձեռնությամբ կհրատարակվի Armenia Business Today 2019/2020  ամենամյա տեղեկատուի վեցերորդ համարը: Տեղեկատուն պարունակում է ընկերությունների մասին գովազդային բնույթի տեղեկատվություն, որը անվճար կտարածվի ամբողջ տարվա ընթացքում:  Նախորդ տարվա տեղեկատուի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի կայքի գլխավոր էջում (http://www.armcci.am/), կամ «Eventcenter» ընկերության կայքում հետևյալ հղումով՝  http://eventcenter.am/abt2018/mobile/index.html:Տեղեկատուում  տպագրվելու ցանկության դեպքում կարող եք դիմել Արցախի ներդրումային հիմնադրամ կամ զանգահարել 047 950611/131 հեռախոսահամարով: Արցախի ներդրումային հիմնադրամը ընկերություններին կցուցաբերի ֆինանսական և կազմակերպչական աջակցություն:
հաշվիչ

Վարկային

Ավանդային

ՓՈԽԱՐԺԵՔ
05.12.2019
USD1477.83  0.08
GBP1623.81  1.45
EUR1529.15  -1.92
RUB17.47  0.11
Վերջին ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄը
Լեվոն Ավետիսի Գրիգորյան

Խորհրդի անդամ

 

Ծնվել է 1979թ. հունվարի  21-ին ՌԴ Չերեպովեց քաղաքում:


Կրթություն
1995-1999
թթ. - Արցախի պետական համալսարան ` «Տնտեսագիտություն» մասնագիտություն:
2003
թ. - Արցախի պետական համալսարան` իրավագիտության ֆակուլտետ` իրավաբան:

Աշխատանքային գործունեություն
1999-2003
թթ. - ԼՂՀ վարչապետի օգնական:
2003
թ. փետրվար-սեպտեմբեր - ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի ղեկավար:
2003-2004
թթ. - զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:
2005-2007
թթ. - ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացման բաժնի պետ:
2007-2009
թթ. - ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ:
2009-2010
թթ. - Հայաստանի Հանրապետությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ։
2010-2011
թթ. - ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ։
2011
թ. ապրիլի 1-ից - ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ։
2011
թ. հոկտեմբերի 31-ի ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ։
2012-2015
թթ. - ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար։
2015-2017
թթ. - ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
2017
թ. սեպտեմբերի 25-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար:


Ամուսնացած է, ունի երեք երեխա:

  • «Արցախ ֆրութ» ՓԲԸ

    Գյուղատնտեսական մթերքների վերամշակում և պահածոների արտադրություն
  • «Ֆիդես հիփոթեքային ընկերություն»ՈՒՎԿ ՓԲԸ

    Վարկային կազմակերպություն
  • «Ստեփանակերտ-Սերվիս» ՓԲԸ

    Ներքաղաքային երթուղիների սպասարկում
  • «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ

    Տեքստիլի արտադրություն
Հրապարակումներ
Հաշվետվություններ