Խորհրդի անդամ
Ծնվել է 1979 թ. հունվարի 20-ին Ստեփանակերտ քաղաքում:
Կրթություն
1999թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժինը:
2007 թվականին ավարտել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
Աշխատանքային գործունեություն
1999թ. օգոստոսից - ԼՂՀ հարկային պետական վարչություն՝ կազմակերպական-վերահսկողական հաշվառման բաժնի ոչ հարկային եկամուտների գծով ավագ հարկային տեսուչ:
2004թ. հունվարից - ՀՊՎ Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչության հարկ վճարողների սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի պետ:
2004թ. օգոստոսից - խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժնի պետ:
2006թ. հունվարից - եկամուտների հաշվառման, պլանավորման, ապահովադիրների սպասարկման վարչության պետ:
2006թ. փետրվարից - եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության պետ:
2007թ. հունվարից - հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության պետ:
2007թ. հոկտեմբերից - օպերատիվ հետախուզության վարչության պետ:
2008թ. մարտից - խոշոր հարկ վճարողների վարչության պետ:
2009թ. մարտից - ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի տեղակալ:
2015թ. հուլիսից - ԼՂՀ ֆինանսների նախարարի տեղակալ:
2017թ. հոկտեմբերից - ԱՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ:
2018թ. հունիսի 6-ի ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար։
Ամուսնացած է, ունի երեք երեխա: