
Հարգելի՛ բարեկամ,
Ողջունում եմ Ձեզ Արցախի ներդրումային հիմնադրամի պաշտոնական կայքում:
Սա այն հարթակն է, որտեղ կարող եք տեղեկանալ Հիմնադրամի
և Հիմնադրամի միջոցով իրականացվող պետական աջակցության ծրագրերի, գործող
ընթացակարգերի և մշակման փուլում գտնվող ծրագրերի մասին:
Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը, բնակչության
բնակարանային պայմանների բարելավումը գտնվել և գտնվում է հանրապետության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Պետությունը, Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով,
աջակցություն է ցուցաբերում հիփոթեքային վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորման,
կանխավճարների մասնակի տրամադրման՝ անտոկոս փոխառության տեսքով, գյուղական բնակավայրերում
փոխառությունների տրամադրման և այլ գործիքների կիրառմամբ:
Մեր խնդիրն է ՓՄՁ սուբյեկտների հետ համատեղ ջանքերով,
պետական աջակցությանն ուղղված միջոցները նպատակային և տեղին օգտագործելով, իրագործել
Ձեր գործարար ծրագրերը, խթանել արտադրանքի արտահանումը, բարձրացնել ձեռնարկությունների
կառավարման արդյունավետությունն ու ապահովել
կայուն աճ:
Մենք կարևորում ենք Ձեր կարծիքը և բաց ենք կառուցողական առաջարկների համար:
Մենք մշտապես Ձեր կողքին ենք և պատրաստակամ պատասխանել Ձեզ հուզող
հարցերին:
Հարգանքով `
Քաջիկ Խաչատրյան
Գլխավոր տնօրեն