
Ընդհանուր տեղեկություններ
Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել է 2007թ. նոյեմբերի 1-ին` ԼՂՀ կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 451 որոշմամբ: Հիմնադրամն իրականացնում է ԼՂՀ-ում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը: Արցախի ներդրումային հիմնադրամի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդը գլխավորում է խորհրդի նախագահը, որն ի պաշտոնե ԼՂՀ վարչապետն է: Խորհրդի անդամներն են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարարը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարարը, ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը: Արցախի ներդրումային հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Տ.Մեծի 25 հասցեում գտնվող գրասենյակի միջոցով:
Նպատակները
-
ԼՂՀ սոցիալ-տնտեսական տարբեր բնագավառների զարգացմանը նպաստելը,
-
սկսնակ և
գործող տնտեսավարող սուբյեկտներին աջակցություն տրամադրելը:
Աջակցության պետական ծրագրերի շրջանակներում Արցախի
ներդրումային հիմնադրամն իրականացնում է.
1.ՓՄՁ պետական աջակցության ծրագրեր.
-
ՓՄՁ սուբյեկտների կապիտալի ֆինանսավորում,
-
ՓՄՁ սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման աջակցություն,
-
ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցություն,
-
ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում,
-
ՓՄՁ սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցություն,
-
ՓՄՁ սուբյեկտներում նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման աջակցություն,
-
ՓՄՁ սուբյեկտների կողմից
թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցություն:
2.Հիփոթեքային վարկավորմամբ բնակարան/առանձնատուն/ ձեռք բերելու կամ վերանորոգելու ֆինանսական աջակցության ծրագրեր.
-
հիփոթեքային
վարկերի
տարեկան
տոկոսադրույքների
մասնակի
սուբսիդավորում,
-
հիփոթեքային
վարկերի
կանխավճարների
նպատակային
փոխառությամբ
տրամադրում,
-
հիփոթեքային
վարկավորմամբ
իրացնելու
նպատակով
բնակարանների
/առանձնատների/
կառուցում,
-
հիփոթեքային
վարկավորմամբ
իրացնելու
նպատակով
բնակարանների
/առանձնատների/
գնում,
-
բնակարանի գնման նպատակով հիփոթեքային փոխառությունների տրամադրում ԼՂՀ շրջկենտրոններում բնակվող քաղաքացիներին:
3.Հիփոթեքային փոխառությունների տրամադրում ԼՂՀ գյուղաբնակ քաղաքացիներին 4.Նպատակային այլ ծրագրեր |