BRIDGE ARTSAKH 2011" 3-րդ տնտեսական համաժողովը կկայանա 2011 թ. սեպտեմբերի 30-ից - հոկտեմբերի 3-ը Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում:
Համաժողովն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո:
Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միությունը և ՄԱՍՏԵՐ Միջազային Ինտեգրման Աջակցության Կենտրոնը:
Համաժողովի պաշտոնական գործընկերներն է Արցախի Ներդրումային Հիմնադրամը:
Համաժողովի շրջանակներում կանցկացվեն հատուկ քննարկումներ, պլենար և սեկցիոն նիստեր:
"BRIDGE ARTSAKH 2011" 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 30-ից - հոկտեմբերի 3-ը կանցկացվի "ARTSAKH EXPO 2011" 2-րդ առևտրա - արդյունաբերական ցուցահանդեսը:
"BRIDGE ARTSAKH"տնտեսական համաժողովը ևս մեկ հուսալի կամուրջ է, որը միացնում է Լեռնային Ղարաբաղը ընկերների և արտաքին աշխարհի հետ: Համաժողովի շնորհիվ գործարարներ տարբեր երկրներից հնարավորություն կստանան տեղում ծանոթանալ Լեռնային Ղարաբաղի տնտեսական ներուժի և ներդրումային հնարվորությունների հետ:
Համաժողովի ներկայիս ձևաչափը թույլ կտա քննարկել ակտուալ խնդիրները, նախանշել հետագա համագործակցության ուղիները, փոխանակել կարծիքներ, ծանոթանալ տարածաշրջանի զարգացման հեռանկարների, ներդրումային քաղաքականության հնարավորությունների հետ և իհարկե հաստատել նոր կապեր:
Համաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղում կհանդիպեն գործարարներ, պետական մարմինների և նախարարությունների ղեկավարներ Հայաստանից և Արցախից, ինչպես նաև Սփյուռքի ներկայացուցիչներ:
Համաժողովի պլենար նիստի գլխավոր թեզն է ` “Զարգացած տնտեսությունը որպես պետության զարգացման հիմք”: |