|
ՓՄՁ սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագիր |
Կապիտալի ֆինանսավորման ցանկացած մեխանիզմ հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին խոշոր գործարար նախագծեր իրագործելու և կառավարելու նպատակով ներգրավել կապիտալ միջոցներ:
Գործող ՓՄՁ սուբյեկտների կապիտալի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսվում է գործող ՓՄՁ սուբյեկտների կապիտալի որոշակի բաժնեմասի կամ փայամասնակցության ձեռքբերում (նոր արտադրական հզորությունների կամ նոր արտադրական ուղղությունների զարգացման ֆինանսավորման նպատակով): | |
Մանրամասն... | |
|
ՓՄՁ սուբյեկտների արտադրական հզորությունների վերազինման աջակցության ծրագիր |
Ծրագիրը նպատակ ունի նպաստել արտադրության և արտադրության սպասարկման ոլորտում գործող ՓՄՁ սուբյեկտների ֆինանսական և ներդրումային հնարավորությունների ընդլայնմանը, արտադրության ծավալների ավելացմանը և մրցունակության բարձրացմանը: | |
Մանրամասն... | |
ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության ծրագիր |
ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման (վարկավորման) հետ կապված հիմնախնդիրների հաղթահարման նպատակով որպես ծրագրային միջոցառում, իրականացվում է ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական աջակցության ծրագիր: Այն նպատակաուղղված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում, հատկապես գյուղական բնակավայրերում, ՓՄՁ սուբյեկտների վարկավորման հնարավորությունների ընդլայնմանը: | |
Մանրամասն... | |
ՓՄՁ սուբյեկտներին տրամադրված առևտրային վարկերի տարեկան տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիր |
Ծրագրի նպատակն է նպաստել ԼՂՀ-ում ՓՄՁ սուբյեկտների ֆինանսավորման հետ կապված հիմնախնդիրների հաղթահարմանը և ապահովել ՓՄՁ սուբյեկտների համար ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը: | |
Մանրամասն... | |
Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագիր |
Արցախի ներդրումային հիմնադրամը փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրի շրջանակներում իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին գործարար տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագիր:
Ծրագրի նպատակներն են ՓՄՁ սուբյեկտների գործունեությանը և զարգացմանը խոչընդոտող հիմնախնդիրների` գործարար տեղեկատվության և խորհրդատվության ստացման ու կադրերի մասնագիտական ուսուցման հարցերում առկա դժվարությունների հաղթահարման նպատակով ՓՄՁ սուբյեկտների համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման մատչելիության ապահովումն ու խորհրդատվական ծառայություններից օգտվելու հնարավորությունների ընդլայնումը: | |
Մանրամասն... | |
Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների մոտ նորարարությունների և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանն աջակցության ծրագիր |
Ծրագիրը նպատակ ունի նպաստել տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և ՓՄՁ սուբյեկտների կողմից գիտատեխնիկական արդյունքների արդյունավետ օգտագործմանն ու նրանց արտահանման ներուժի ընդլայնմանը: | |
Մանրամասն... | |
Փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցության ծրագիր |
Արցախի ներդրումային հիմնադրամը փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության պետական ծրագրի շրջանակում իրականացնում է փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ շուկաներում առաջմղման աջակցության ծրագիր:
Ծրագրի նպատակն է նպաստել ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի /մատուցվող ծառայությունների/ մրցունակության և ՓՄՁ սուբյեկտների հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման ծավալների ավելացմանը: | |
Մանրամասն... | |
|
|
|